«Մեղու 2019» հայերենի մրցույթի արդյունքներն ամփոփված են և մասնակից բոլոր դպրոցներին արդեն ուղարկվել են նրանց աշակերտների արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունները: Ուրախությամբ նշենք, որ վեցերորդ անգամ անցկացված «Մեղու» մրցույթին մասնակցեց Հայաստանի և Արցախի 979 դպրոցների 3-12 դասարանների 35227 աշակերտ: Այս անգամ «Մեղուն» ունի 1120 մրցանակակիր, որոնցից 244-ն արձանագրել է լավագույն արդյունք և 7 մասնակից ճանաչվել է հաղթող:
Հաղթողներն են.
1. Անգելինա Գևորգյան – Արարատի թիվ 4 հիմնական դպրոց - 4-րդ դասարան
2. Արմեն Բաբայան – Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց – 8-րդ դասարան
3. Գագիկ Գևորգյան – «Քվանտ» վարժարան – 7-րդ դասարան
4. Մարիանէ Նազարյան - Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց - 4-րդ դասարան
5. Նարեկ Թովմասյան - Չարենցավանի Ս. Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց - 4-րդ դասարան
6. Շուշաննա Բալայան - Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց – 8-րդ դասարան
7. Տիգրան Խաչատրյան - Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց - 4-րդ դասարան
Ստորև բերված են բոլոր մրցանակակիրների ցուցակները` ըստ դասարանների, և մասնակից դպրոցների ցանկերը` ըստ մարզերի (սեղմել ներքևում գտնվող սլաքի վրա):
Մրցանակաբաշխություն: Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով «Մեղու 2019» և «Ռուսական արջուկ 2019» մրցույթների մրցանակաբաշխություններն այս տարի նախկին ձևաչափով չեն անցկացվելու: Այնուամենայնիվ, մրցույթների մրցանակակիրներն իրենց մրցանակներն անպայման կստանան, ինչի մասին «Այբ» կրթական հիմնադրամը լրացուցիչ կտեղեկացնի դպրոցներին։
«Մեղու 2019»-ի մրցանակակիրներ