Կենգուրու
«Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» միջազգային մաթեմատիկական մրցույթը ներկայացնում է տրամաբանական և միևնույն ժամանակ հետաքրքրաշարժ խնդիրներ և անցկացվում անմիջականորեն դպրոցներում: Մասնակցության համար որևէ նախապայման չկա, և մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտները:
Ռուսական արջուկ
«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը համարվում է «Կենգուրու» միջազգային հանրաճանաչ ու սիրված մրցույթի «կրտսեր եղբայրը»: Առաջադրանքները հիմնականում տրամաբանական են և նպաստում են լեզվամտածողության և լեզվագիտական ունակությունների զարգացմանը: Մասնակցության համար որևէ նախապայման չկա, և մրցույթին կարող են մասնակցել 2-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտները:
ՊՔՀՄ
Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ) թիմային մրցույթ է: Մրցաշարի գաղափարը և անցկացման տեխնոլոգիան փոխառված են երկար տարիներ հաջողությամբ անցկացվող համանման ուկրաինական մրցաշարից: Մրցաշարին մասնակցող թիմերի կազմում ընդգրկված է 9-12-րդ դասարանների 3-5 աշակերտ: Մրցաշարը աշակերտներին հնարավորություն է տալիս դրսևորել բարդ քիմիական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու ունակություններ ու հմտություններ: