Նորություններ

Նորություններ

Տեղեկացեք «Մեղուի» և «Այբ» հիմնադրամի վերջին նորություններին ու հայտարարություններին:
«Մեղու 2019» մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Տարածքային կենտրոնների ցանկը արդեն հասանելի է։

«Մեղու 2019» մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Տարածքային կենտրոնների ցանկը արդեն հասանելի է։

21.10.19

Մրցութային փաթեթներն արդեն ուղարկվել են տարածքային կենտրոններ` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղեր: Մասնակից դպրոցների պատասխանատուները կարող են մրցութային փաթեթը վերցնել տարածքային կենտրոններից մրցույթի օրը` առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Պատասխանի թերթիկներով ծրարը պետք է վերադարձնել նույն տարածքային կենտրոն նույն օրը մինչև ժամը 17:00-ն:
«Մեղու 2019» մրցույթի տարածքային կենտրոնների ցանկը և ուղեցույցը դպրոցների պատասխանատուների համար դրված են «Մեղու»-ի կայքում` Հղումներ և ռեսուրսներ բաժնում:


«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

09.09.19

Մեկնարկել է «Մեղու 2019» մրցույթը, որն անցկացվում է Հայաստանի և Արցախի դպրոցներում արդեն վեցերորդ անգամ:
Այս տարի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին:

 

Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: 

 

Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 4-ը:

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Արցախի մասնակից աշակերտները կարող են վճարում կատարել բանկում և «Թել-Սել» և «Իզի Փեյ» տերմինալների միջոցով: «Թել-Սել»-ով և «Իզի-Փեյ»-ով վճարման դեպքում նախապես ճշտեք ձեր դպրոցի ծածկագիրը:

 

Դպրոցների ծածկագրերի ցուցակը, «Թել-Սել» և «Իզի Փեյ» տերմինալներով վճարելու կարգը կարող եք գտնել Ինչպես մասնակցել բաժնում:

 

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1296 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի տնօրենին ուղղված նամակ, դպրոցի մասնակցության հայտը և A3 չափի պաստառ՝ որպես «Մեղու 2019»-ի հայտարարություն և մրցույթին գրանցվելու ուղեցույց՝ երեխաների համար:

 «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:

Մրցույթի կազմակերպման գործընկերն է «Tel-Cell» ՓԲԸ-ն:


«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

13.09.18

Մեկնարկել է «Մեղու 2018» մրցույթը, որն անցկացվում է Հայաստանի և Արցախի դպրոցներում արդեն հինգերորդ անգամ:

Այս տարի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:
Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 2-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ը:

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Արցախի մասնակից աշակերտները կարող են վճարում կատարել բանկում և «Թել-Սել» տերմինալների միջոցով: «Թել-Սել»-ով վճարման դեպքում նախապես ճշտեք ձեր դպրոցի ծածկագիրը:

Դպրոցների ծածկագրերի ցուցակը և «Թել-Սել» տերմինալներով վճարելու կարգը կարող եք գտնել Ինչպես մասնակցել բաժնում:

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1301 դպրոցների: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, ուղեցույց դպրոցի կազմակերպիչների համար և այլ անհրաժեշտ նյութեր:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:

Մրցույթի կազմակերպման գործընկերն է «Tel-Cell» ՓԲԸ-ն:


ՀՀ վարչապետը հյուրընկալեց «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակիրներին

ՀՀ վարչապետը հյուրընկալեց «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակիրներին

05.09.18

Գիտելիքի օրվա նախօրեին՝ օգոստոսի 31-ին, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու 2018» և «Մեղու 2017» մրցույթների հաղթողները, յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները հյուրընկալվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որը երեխաներին հանձնեց մեդալներ ու հավաստագրեր և ուղղեց իր շնորհավորանքի խոսքը։

«Բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունը։ 21-րդ դարում կրթությունը յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է: Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է նոր Հայաստանում․ նոր Հայաստանում ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից, այլ կախված է հենց ձեզնից»,- իր խոսքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այս տարի «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների երիտասարդ հերոսների պատվիրակությունը բաղկացած էր 34  երեխայից:

Հայաստանում և Արցախում «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Մրցույթներն անցկացվում են Հայաստանում ՀՀ կրթության և գիտության, Արցախում` ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:

Հայաստանում մրցույթների կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն։

Մրցույթի կազմակերպման գործընկերն է «Tel-Cell» ՓԲԸ-ն:


«Մեղու 2017» մրցույթի առաջադրանքների պատասխաններն արդեն հրապարակվել են

«Մեղու 2017» մրցույթի առաջադրանքների պատասխաններն արդեն հրապարակվել են

09.11.17

«Մեղու 2017» մրցույթի առաջադրանքները և պատասխանները կարող եք գտնել այս կայքի ՀՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ և ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ բաժիններում:


«Մեղու 2017» մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

«Մեղու 2017» մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

24.10.17

«Մեղու 2017» մրցույթի տարածքային կենտրոնների ցանկը դրված է «Մեղու»-ի կայքում` Հղումներ և ռեսուրսներ բաժնում:


«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

11.09.17

Մեկնարկել է «Մեղու 2017» մրցույթը, որն անցկացվում է Հայաստանի և Արցախի դպրոցներում արդեն չորրորդ անգամ: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:

Այս տարի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Արցախի մասնակից աշակերտները կարող են վճարում կատարել բանկում և «Թել-Սել» տերմինալների միջոցով: «Թել-Սել»-ով վճարման դեպքում նախապես ճշտեք ձեր դպրոցի ծածկագիրը: Դպրոցների ծածկագրերի ցուցակը և «Թել-Սել» տերմինալներով վճարելու կարգը կարող եք գտնել Ինչպես մասնակցել բաժնում:

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1292 դպրոցների: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, ուղեցույց դպրոցի կազմակերպիչների համար և այլ անհրաժեշտ նյութեր:


Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 6-ը:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:

Մրցույթի կազմակերպման գործընկերն է «Tel-Cell» ՓԲԸ-ն:


ՀՀ նախագահը հյուրընկալեց «Կենգուրուի» ու «Մեղու»-ի մրցանակակիրներին

ՀՀ նախագահը հյուրընկալեց «Կենգուրուի» ու «Մեղու»-ի մրցանակակիրներին

29.08.17

2017 թ. օգոստոսի 29-ին, գիտելիքի օրվան ընդառաջ՝ «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողները և յուրաքանչյուր մարզում ու տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներն այցելեցին ՀՀ նախագահին:
Նախագահը շնորհավորեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց խրախուսանքի արժանի հաղթանակների համար, որոնցով, ըստ նախագահի, կարելի է անչափ հպարտանալ: Նախագահը պատասխանեց երեխաների հարցերին, ինչից հետո աշակերտները երկրի ղեկավարից ստացան իրենց հավաստագրերը:
Նախագահի հետ հանդիպումից հետո երեխաները այցելեցին Մայր Աթոռ Սբ Էջմիածին, որտեղ երեխաներին ընդունեց և օրհնեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակակիրների համար կազմակերպվեց նաև շրջայց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանով։

Հայաստանում և Արցախում «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Մրցույթներն անցկացվում են Հայաստանում ՀՀ կրթության և գիտության, Արցախում` ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:

Հայաստանում մրցույթների կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն։

Մրցույթի կազմակերպման գործընկերն է «Tel-Cell» ՓԲԸ-ն:


«Մեղու 2016» մրցույթի արդյունքներն ամփոփված են

«Մեղու 2016» մրցույթի արդյունքներն ամփոփված են

30.05.17

2016 թ. հոկտեմբերի 27-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում և Արցախում արդեն երրորդ անգամ անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը: Մրցույթին մասնակցեց Հայաստանի և Արցախի 945 դպրոցների 3-12 դասարանների 36803 աշակերտ։

Ուրախությամբ նշենք, որ «Մեղու 2016» հայերենի մրցույթի արդյունքներն ամփոփված են: «Մեղու 2016»-ի մրցանակակիրների ցանկերը տեղադրված են մրցույթի պաշտոնական կայքում՝ www.meghu.am: Այս անգամ «Մեղուն» ունի 5 հաղթող:

Մրցանակաբաշխություն. Տեղեկացնում ենք, որ «Մեղու 2016» և «Ռուսական արջուկ 2016» մրցույթների մրցանակաբաշխություններն անցկացվելու են «Կենգուրու 2017» մրցույթի մրցանակաբաշխություննների հետ միասին` նույն օրը, նույն վայրում՝ հունիս ամսին: Միջոցառման վայրը, հասցեն և ժամը կարող եք գտնել այս կայքի Մրցանակակիրներ բաժնում:
 

«Մեղու» մրցույթի բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ:
 

Հայաստանում մրցույթների կազմակերպման գործընկեր` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:
 

Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:


«Մեղու 2016» մրցույթի խնդիրների պատասխանները արդեն հրապարակվել են

«Մեղու 2016» մրցույթի խնդիրների պատասխանները արդեն հրապարակվել են

10.11.16

«Մեղու 2016» մրցույթի խնդիրները և պատասխանները կարող եք գտնել այս կայքի ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ բաժնում:


«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

08.09.16

Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որն անցկացվում է Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:

Այս տարի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Տեղեկացնում ենք, որ այս տարվանից Հայաստանի մասնակից աշակերտները կարող են վճարել նաև «Թել-Սել» տերմինալների միջոցով: «Թել-Սել»-ով վճարման դեպքում նախապես ճշտեք ձեր դպրոցի ծածկագիրը:
Դպրոցների ծածկագրերի ցուցակը և «Թել-Սել» տերմինալներով վճարելու կարգը գտնել Ինչպես մասնակցել բաժնում:


Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1273 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:

Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 7-ը:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «Tel-Cell» ՓԲԸ-ն:


ՀՀ նախագահը հյուրընկալեց «Կենգուրուի» ու «Մեղու»-ի մրցանակակիրներին

ՀՀ նախագահը հյուրընկալեց «Կենգուրուի» ու «Մեղու»-ի մրցանակակիրներին

31.08.16

«Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակակիրների համար օգոստոսի 31-ը մեծ տոն էր։ Գիտելիքի օրվան ընդառաջ՝ մրցույթների հաղթողները և յուրաքանչյուր մարզում ու տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սբ Էջմիածին, որից հետո երեխաներին հյուրընկալեց ՀՀ նախագահը։
Մայր Աթոռ Սբ Էջմիածնում երեխաներին ընդունեց և օրհնեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Շնորհավորելով երեխաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ Նաթան սրբազանը հորդորեց նրանց շարունակել զինվել գիտելիքներով, որոնցով մեծապես կարող են նպաստել մեր ազգի և պետության ամրապնդմանն ու զորացմանը:
«Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակակիրների համար կազմակերպվեց նաև էքսկուրսիա Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանով։
Էջմիածին այցելությունից անմիջապես հետո երեխաներին հյուրընկալեց ՀՀ նախագահը։
Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նախագահը շնորհավորեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց խրախուսանքի արժանի հաղթանակների համար, որոնցով, ըստ նախագահի, կարելի է անչափ հպարտանալ:
Նախագահը պատասխանեց երեխաների հարցերին, ինչից հետո աշակերտները երկրի ղեկավարից ստացան իրենց հավաստագրերը:
Հայաստանում և Արցախում «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
Մրցույթներն անցկացվում են Հայաստանում ՀՀ կրթության և գիտության, Արցախում` ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:
Հայաստանում մրցույթների կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն։


ՀՀ և Արցախի 1001 դպրոցների 42000 աշակերտներ մասնակցեցին «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին

ՀՀ և Արցախի 1001 դպրոցների 42000 աշակերտներ մասնակցեցին «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին

20.11.15

Նոյեմբերի 5-ին ՀՀ և Արցախի 1001 դպրոցների 42000 աշակերտներ մասնակցեցին «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին։ Այս տարի մրցույթն անցկացվեց արդեն երկրորդ անգամ։ Հայերենի մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն՝ ցույց տալով նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը, և զարգացնել երեխաների լեզվամտածողական ու լեզվագիտական ունակությունները:
«Մեղու 2015»-ի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն www.meghu.am կայքում նոյեմբերի 20-ին:
Յուրաքանչյուր մասնակից դպրոց 2016 թ. հունվարին կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին, իսկ փետրվարին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում և Ստեփանակերտում:


«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
 
Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:
 
Ինֆորմացիոն հովանավորներ՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:


«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը մեկնարկել է

17.09.15

Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որն անցկացվում է  Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:

 

Այս տարի մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:

 

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1250 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:

 

Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ը:

 

Մանրամասների համար կարող եք այցելել «Մեղու»-ի կայքը:

 

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

 

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:

 

Ինֆորմացիոն հովանավորներ՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:


ՀՀ նախագահը հյուրընկալեց «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին

ՀՀ նախագահը հյուրընկալեց «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին

09.09.15

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27-ին հյուրընկալեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի և «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի մրցանակակիրներին՝ հաղթողներին և յուրաքանչյուր մարզում ու տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին:

Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ աշակերտները երկրի ղեկավարից ստացան իրենց պարգևները: Նախագահը շնորհավորեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց խրախուսանքի արժանի հաղթանակների համար, որոնցով, ըստ նախագահի, կարելի է անչափ հպարտանալ:

Հանդիպմանը նախագահը պարգևատրեց նաև հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, այդ թվում նաև «Այբ» դպրոցի 6 աշակերտների՝ Թալին Սաղդասարյանին, Արման Տիգրանյանին, Մարգո Սարգսյանին, Շուշանիկ Ավագյանին, Ելենա Ղուկասյանին և Հասմիկ Ավագյանին: Հասմիկ Ավագյանը ստացավ նաև կենսաբանության միջազգային օլիմպիադային վաստակած արծաթե մեդալը:

Պարգևատրումից հետո «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներն այցելեցին Հովհ. Թումանյանի թանգարան:

Հանդիպման նկարները կարող եք դիտել այստեղ:

Հանդիպումից մանրամասներ կարող եք կարդալ այստեղ. տեսանյութը հասանելի է այս հղումներով՝

Հանրային հեռուստաընկերություն
«Արմենիա» հեռուստաընկերություն
«Արարատ» հեռուստաալիք

Հայաստանում և Արցախում «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Մրցույթներն անցկացվում են Հայաստանում ՀՀ կրթության և գիտության, Արցախում` ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:

Հայաստանում մրցույթների կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն, ինֆորմացիոն հովանավորներն են «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը և «Կրթություն» շաբաթաթերթը:


«Ռուսական արջուկ 2014» և «Մեղու 2014» մրցույթների մրցանակաբաշխություններ «Այբ» դպրոցում

«Ռուսական արջուկ 2014» և «Մեղու 2014» մրցույթների մրցանակաբաշխություններ «Այբ» դպրոցում

04.03.15

Փետրվարի 16-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցան «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Ռուսական արջուկ» և «Մեղու» մրցույթների մրցանակաբաշխության արարողությունները։

«Այբ» դպրոցից այս տարի «Ռուսական արջուկ 2014»-ին մասնակցել է 67 աշակերտ, իսկ «Մեղու 2014»-ին՝ 118։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ, «Ռուսական արջուկ 2014» մրցույթի արդյունքների համաձայն, մեր աշակերտներից 3-ն արժանացել է «լավագույն» մրցանակի («Ռուսական արջուկ 2014»-ն ունի 409 մրցանակակիր, որոնցից 146-ն արձանագրել է լավագույն արդյունք): «Մեղու 2014» մրցույթում լավագույն արդյունք գրանցել է մեր աշակերտներից 9-ը:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանում և Արցախում առաջին անգամ անցկացվեց հայերենի մրցույթը, որն ունեցավ 3 հաղթող, իսկ լավագույն արդյունք ցուցաբերեց 709 աշակերտ։

Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում ուսումնական նորանոր հաջողություններ։


«Ռուսական արջուկ 2014» և «Մեղու 2014» մրցույթների արդյունքներն ամփոփված են

«Ռուսական արջուկ 2014» և «Մեղու 2014» մրցույթների արդյունքներն ամփոփված են

10.02.15

2014 թ.-ի նոյեմբերի 13-ին Հայաստանում հինգերորդ, իսկ Արցախում չորրորդ անգամ պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը՝ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով։ Մրցույթին մասնակցեց Հայաստանի և Արցախի 302 դպրոցների 2-12-րդ դասարանների 8010 աշակերտ:

Մրցույթի արդյունքներն ամփոփված են. «Ռուսական արջուկն» ունի 409 մրցանակակիր, որոնցից 146-ն արձանագրել են լավագույն արդյունք: «Ռուսական արջուկ 2014»-ի մրցանակակիրների ցանկը կարելի է տեսնել www.foundation.ayb.am կայքի «Նախագծեր» բաժնի «Ռուսական արջուկ» հատվածում:

2014 թ. հոկտեմբերի 30-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում և Արցախում առաջին անգամ անցկացվեց երկար սպասված հայերենի մրցույթը, որը կոչվում է «Մեղու. հայերենը բոլորի համար»: Մրցույթին մասնակցեց Հայաստանի և Արցախի 961 դպրոցների 3-12 դասարանների 44411 աշակերտ։ Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել 3 աշակերտ`

Լևոն Սահակյան (12-րդ դաս., Երևանի թիվ 109 ավագ դպրոց),
Աննա Գասպարյան (6-րդ դաս., Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց),
Նինա Պռազյան (4-րդ դաս., Կոտայքի մարզ, Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոց)։

3 հաղթողներից բացի, մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 709 աշակերտ։ «Այբ» հիմնադրամի կողմից հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվելու ևս 680 աշակերտի բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան հաղթող կամ պատվոգրակիր երեխաներ: Այսպիսով՝ ընդհանուր թվով 1392 աշակերտ այս տարի կարժանանա «Մեղուի» մրցանակներին:

«Մեղու 2014»-ի մրցանակակիրների ցանկը տեղադրված է մրցույթի պաշտոնական կայքում՝ www.meghu.am.

Այս տարի առաջին անգամ «Ռուսական արջուկ 2014»-ի և «Մեղու 2014»-ի մրցանակաբաշխությունները տեղի կունենան միաժամանակ։

Փետրվարի 11-ից 18-ը «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները կայցելեն Հայաստանի տարբեր քաղաքներ և Ստեփանակերտ, մասնակից դպրոցներին կհանձնեն դպրոցի և մասնակից աշակերտների հավաստագրերը, մրցանակակիր երեխաներին` մրցանակները, իսկ լավագույններին` նաև պատվոգրերը: Մրցանակաբաշխությունների ժամանակացույցը կարող եք ներբեռնել www.meghu.am կայքից և www.foundation.ayb.am կայքի «Նախագծեր» բաժնի «Ռուսական արջուկ» հատվածից:

«Ռուսական արջուկ» և «Մեղու» մրցույթների բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ:

Հայաստանում մրցույթների կազմակերպման գործընկեր` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:

Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:


Այսօր «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի օրն է

Այսօր «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի օրն է

30.10.14

Այսօր առաջին անգամ Հայաստանի և Արցախի դպրոցներում կանցկացվի «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը։ Այս տարի մրցույթին մասնակցելու համար գրանցվել է Հայաստանի և Արցախի 962 դպրոցի ավելի քան 44 700 աշակերտ։


«Մեղու 2018» մրցույթի պատասխանները արդեն հրապարակվել են

«Մեղու 2018» մրցույթի պատասխանները արդեն հրապարակվել են

09.11.18

«Մեղու 2018» մրցույթի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները տեղադրված են մեր կայքի Առաջադրանքներ հատվածում ս.թ. նոյեմբերի 9-ից:


«Մեղու 2016»-ի ճիշտ պատասխանները մեր կայքում` նոյեմբերի 10-ից

«Մեղու 2016»-ի ճիշտ պատասխանները մեր կայքում` նոյեմբերի 10-ից

28.10.16

«Մեղու 2016» մրցույթի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները կտեղադրվեն մեր կայքում նոյեմբերի 10-ից:


«Մեղու 2015»-ի ճիշտ պատասխանները մեր կայքում` նոյեմբերի 30-ից

«Մեղու 2015»-ի ճիշտ պատասխանները մեր կայքում` նոյեմբերի 30-ից

10.10.15

«Մեղու 2015» մրցույթի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները հասանելի են կայքի առաջադրանքներ բաժնում:


«Մեղու 2014»-ի ճիշտ պատասխանները մեր կայքում` նոյեմբերի 14-ից

«Մեղու 2014»-ի ճիշտ պատասխանները մեր կայքում` նոյեմբերի 14-ից

30.10.14

«Մեղու 2014» մրցույթի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները կտեղադրվեն մեր կայքում նոյեմբերի 14-ից: