Ինչպես մասնակցել

Հարգելի ծնողներ և աշակերտներ, «Մեղու 2017»-ին մասնակցելու համար նախևառաջ ճշտեք` արդյոք ձեր դպրոցը մասնակցո՞ւմ է «Մեղուին», թե ոչ: Եթե մասնակցում է, ապա վերցրեք դպրոցի նշանակած պատասխանատուից վճարման վավերապայմանների թերթիկը, կատարեք մասնակցության վճարը, որ կազմում է 970 ՀՀ դրամ, Հայաստանում` «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի, Արցախում` «Արցախբանկի» ցանկացած մասնաճյուղում: Հայաստանի և Արցախի մասնակից աշակերտները կարող են վճարել նաև «Թել-Սել» տերմինալների միջոցով: «Թել-Սել»-ով վճարման դեպքում նախապես ճշտեք ձեր դպրոցի ծածկագիրը: Ներկայացրեք վճարման անդորրագիրը դպրոցում մրցույթի պատասխանատուին և գրանցվեք դպրոցի ցուցակում մինչև նշված վերջնաժամկետը:

Դպրոցների ծածկագրերի ցուցակը և «Թել-Սել» տերմինալներով վճարելու կարգը ներբեռնել այստեղ:

«Մեղու 2017»-ը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Մրցույթին մասնակցելու համար երեխաների վճարման անդորրագիրը դպրոց ներկայացնելու և դպրոցի ցանկերում գրանցվելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 3-ը:

«Մեղու 2017»-ը մեկնարկելու է 2017 թ.-ի սեպտեմբերի սկզբից: Հայաստանի և Արցախի դպրոցները կստանան հրավեր-փաթեթներ` մրցույթին մասնակցելու հետ կապված բոլոր անհրաժեշտ նյութերով:

«Մեղու» մրցույթն անցկացվում է անմիջապես դպրոցում: Մրցույթը կազմակերպվում է ամեն տարի, լինելու է շարունակական, և բոլոր այն դպրոցներն ու աշակերտները, որ տարբեր պատճառներով չեն մասնակցել «Մեղու 2016»-ին, հետագա տարիներին հնարավորություն ունեն միանալու հայերենի այս ամենազանգվածային մրցույթին:

Հավելյալ տեղեկություններ ստանալու, հարցեր և/կամ առաջարկություններ ունենալու դեպքում գրեք մեզ meghu@@@ayb.am էլհասցեով (ուղարկելիս @@@-ի փոխարեն գրեք միայն մեկ @) կամ զանգահարեք «Այբ» կրթական հիմնադրամ` 54 37 07, (093) 01-08-61, (093) 01-08-63 հեռախոսահամարներով: